1970թ. այս օրը ծնվեց շախմատի գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը:
1992թ. ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի շախմատի բաժինը: 1994-ից զբաղվում է մարզչական գործնեությամբ:
1984 և 1988թթ. դարձել է Հայաստանի մինչև 18 տարեկան պատանիների առաջնության չեմպիոն: 1995թ. «Երևան» թիմի կազմում դարձել է Եվրոպայի գավաթակիր: 1995թ. ստացել է միջազգային վարպետի կոչում, իսկ 2000թ` միջազգային գրոսմայստերի:
1998թ. եղել է Հայաստանի տղամարդկանց հավաքականի մարզիչը: 1998 և 2000թթ. Հայաստանի առաջնությունում գրավել է երրորդ տեղը: 2000-20110թթ. եղել է Հայաստանի կանանց հավաքականի մարզիչ:
2001թ. Թբիլիսիում կայացած միջազգային մրցաշարում արժանացել է չեմպիոնի կոչման: Նույն թվականին Բաթումում անցկացված միջազգային մրցաշարում գրավել է երկրորդ տեղը:
Նրա գլխավորությամբ կանանց հավաքականը 2003թ. դարձել է Եվրոպայի առաջնության չեմպիոն, իսկ 2007թ` բրոնզե մեդալակիր:











































