Այսօր «Գազպրոմի» կենտրոնական գրասենյակում աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել ընկերության ներկայացուցիչ Ալեքսեյ Միլլերի և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանի միջև:
Կողմերը քննարկել են գազային ոլորտում հայ-ռուսական համագործակցությունը, ներառյալ՝ ՀՀ էներգետիկ ծրագրերին «Գազպրոմի» մասնակցելու հարցը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՀՀ բնակիչների համար գազի գնային տատանումները:
Քննարկվել է նաև «Հայռուսգազարդ» ընկերությունում «Գազպրոմի», այսպես ասած, չափաբաժնի ընդլայնումը՝ մինչև 100 տոկոս:









































