Boeing-ը սկսում է իր ուղևորատար 787 Dreamliner ինքնաթիռի ավելի մեծ տարբերակի արտադրությունը՝ ստանալով ընդհանուր 30 մլրդ դոլար արժողությամբ գրեթե 100 պատվերներ:
Reuters-ի տվյալներով՝ ամերիկյան աերոտիեզերական հսկան ստեղծելու է 323 տեղանոց ինքնաթիռ:
Նախատեսվում է, որ նոր տեխնոլոգիաներ օգտագործող ինքնաթիռի արտադրություն սկսելու մասին որոշումը կհրապարակվի երեքշաբթի Փարիզում կայանալիք ավիաշոուի ժամանակ:
Աղբյուրները հաղորդել են, որ ինքնաթիռի առաջին 5 կամ 6 պատվիրատուները նախատեսում են ձեռք բերել մինչև 100 մեքենա: Boeing-ը հրաժարվել է մեկնաբանություններից: