Siemens կոնցեռնը որոշում է կայացրել փակել իր բիզնեսը արևային էներգետիկայի ոլորտում գնորդների, ինչպես նաև 1 մլրդ դոլար ֆինանսական կորուստների պատճառով, հաղորդում է Bloomberg-ը:
Նման որոշումն առանց աշխատանքի է թողել 280 մարդու ու Siemens-ին կարժենա մոտ 50 մլն եվրո:
«Հիմա արդեն ակնհայտ է, որ շուկայում դժվարին իրավիճակի հետևանքով մենք այդ բիզնեսի համար կգտնենք ներդրողներ: Մենք բանակցություններ ենք վարել մի քանի շահագրգիռ գործընկերների հետ, սակայն պայմանավորվածություն այդպես էլ չի հաջողվել ձեռք բերել»,- հաղորդել է Siemens-ի մամլո քարտուղարը:
Կոնցեռնը արևային էներգետիկայի շուկա դուրս եկավ 2009թ.՝ գնելով իսրայելական Solel Solar Systems արտադրությունը:










































