«Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Կառլոս Տևեսը հայտնվել է «Լիվերպուլ»-ի ուշադրության կենտրոնում: Այդ մասին հայտնում է Dailystar-ը:
Տեղեկությունների համաձայն` «Լիվերպուլ»-ի ղեկավարները դիտարկում են արգենտինացի հարձակվողին որպես փոխարինող Լուիս Սուարեսին, ով, հավանաբար, կշարունակի կարիերան Մադրիդի «Ռեալ»-ում:
Հավելենք, որ Տևեսի ծառայություններով են հետաքրքրված նաև ՊՍԺ-ն, «Մոնակո»-ն և «Յուվենթուս»-ը, որոնք նույնպես կփորձեն ձեռք բերել ֆուտբոլիստի տրանսֆերը:







































