Friday, 19 06 2026
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյան նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վանդակի սիրահար ընդդիմադիրը խոսում էր «ճգնամաժից»․ ո՞ւր են դրանք ընդհանրապես․ Հովհաննիսյան
11:10
Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայր և որդի Ալեքսանյանները դատապարտվել են երկարատև ազատազրկման

Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել խարդախություն կատարելու համար հայր և որդի Ալեքսանյաններին առաջադրված մեղադրանքները և դատապարտել երկարատև ազատազրկման:Այս մասին «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է ՀՀ Գլխավոր դատախազության պաշտոնական կայքից:

Դատարանում հետազոտված և հիմնավոր համարված ապացույցների համաձայն` Ա.Ալեքսանյանը, ով խարդախության համար դատարանի` 2012թ. հունիսի 19-ի դատավճռով, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին կետով դատապարտվել էր ազատազրկման` ձևով 14 տարի ժամկետով, քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում շարունակել է ծրագրել տարբեր խարդախություններ՝ դրանց կատարման մեջ ներգրավելով նաև որդուն:

Ըստ դատավճռի` հայր և որդի Ալեքսանյանները խարդախություն կատարել են ինչպես միասին, այնպես էլ` առանձին:

Այսպես.

Ա.Ալեքսանյանի որդին՝ Ն.Ալեքսանյանը, խարդախության մի դեպքը կատարել է միայնակ: Մասնավորապես` 2011թ. դեկտեմբերին, տեղեկանալով, որ Այնթապ գյուղի բնակչուհի Ս.Գրիգորյանի որդին պետք է զորակոչվի ժամկետային զինծառայության, խաբեությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ վերջինիս համոզել է, թե իր ծանոթների միջոցով կարող է նրա որդու զինվորական ծառայությունը կազմակերպել ՀՀ տարածքում, որի դիմաց պահանջել է 2700 ԱՄՆ դոլար գումար: Նշված գումարը Ն. Ալեքսանյանը մաս-մաս ստացել է և հափշտակել:

Մյուս երկու դեպքերում հայր և որդի Ալեքսանյաները գործել են միասին: Ըստ նախաքննության տվյալների՝ Ն.Ալեքսանյանը, իմանալով, որ քաղաքացի Ա. Մինասյանը նպատակ ունի իր ավտոմեքենան վաճառելու, այդ մասին տեղյակ է պահել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող հորը և նրան փոխանցել ավտոմեքենայի սեփականատիրոջ հեռախոսահամարները: Ա.Ալեքսանյանն ավտոմեքենան գնելու առաջարկով զանգահարել է ավտոմեքենայի սեփականատեր Ա.Մինասյանին` խնդրելով, որ ավտոմեքենայի ձեռքբերման հետ կապված գործարքները նա կատարի իր որդու` Ն. Ալեքսանյանի հետ:

Հետագայում Ն. Ալեքսանյանը կապ է հաստատել Ա.Մինասյանի հետ, ներկայացել իբրև իրական գնորդ, նրան համոզել, որ մեքենան սեփականության իրավունքով հաշվառի իր անվամբ, այն գրավադրել գրավատանը և ստացել 10 292 100 դրամին համարաժեք 26 000 ԱՄՆ դոլար գումար: Նշված գումարից Ն.Ալեքսանյանը Ա. Մինասյանին տվել է ընդամենը 6000 ԱՄՆ դոլար և 840 000 ՀՀ դրամ գումար: Իսկ մնացած 17 878 ԱՄՆ դոլարը խաբեությամբ հափշտակել է:

Մեկ այլ դրվագով Ն.Ալեքսանյանը տեղեկացել է, որ քաղաքացիներ Ռ.Քլինջյանը և Ղ.Ղուկասյանը Արարատի մարզի Արբաթ համայնքում վաճառում են 600 000 ԱՄՆ դոլար արժողությամբ 30.87 հեկտար հողատարածք, որի մասին Ն.Ալեքսանյանը տեղեկացրել է հորը: Խարդախությամբ սեփականության իրավունք ձեռք բերելու նպատակով Ա.Ալեքսանյանը կալանավայրից զանգահարել է նշված հողատարածքի սեփականատերերին, ներկայացել իբրև գործարար` խնդրելով, որ հողատարածքի հետ կապված առուվաճառքի գործարքները կատարի իր որդու` Ն.Ալեքսանյանի հետ: Վստահություն ձեռք բերելու նպատակով Ն.Ալեքսանյանը հողի սեփականատերերին 7000 ԱՄՆ դոլարի չափով կանխավճար է տվել:

Արդյունքում` 2012թ. մայիսի 31-ին վերոհիշյալ հողատարածքի նկատմամբ Ն.Ալեքսանյանը խաբեությամբ ձեռք է բերել սեփականության իրավունք: Կասկածների տեղիք չտալու համար Ն. Ալեքսանյանը հողի սեփականատերերին տվել է 20 000 ԱՄՆ դոլար գումար, իսկ մնացած 573 000 ԱՄՆ դոլարը` խաբեությամբ հափշտակել:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2013թ. մայիսի 31-ի դատավճռով Ն.Ալեքսանյանը յուրաքանչյուր դրվագով մեղավոր է ճանաչվել` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտել ազատազրկման` 10 տարի ժամկետով,

Ա.Ալեքսանյանը մեղավոր ճանաչվել` 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված երկու դրվագ հանցագործությունների կատարման մեջ և դատապարտել ազատազրկման 15 տարի ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով` դատարանն Ա.Ալեքսանյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում` 20 տարի ժամկետով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում