«Ժառանգություն» խմբակցության մամլո ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ այսօր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ՀՀ Ազգային Ժողովում հանդիպել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության ներքաղաքական իրավիճակը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն առնչվող հարցեր:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը ներկայացրել է այդ խնդրի վերաբերյալ կուսակցության դիրքորոշումը, ինչպես նաև մտահոգություն հայտնել այդ խնդրի կարգավորման հարցում եվրոպական կառույցների կողմից հաճախակի կրկնվող երկակի ստանդարտների դրսևորման վերաբերյալ:








































