Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտպան Ռիո Ֆերդինանդը խոսել է կատալոնական «Բարսելոնա»-ի և Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստներ Սեսկ Ֆաբրեգասի ու Ռոբերտ Լևանդովսկիի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր տեղափոխության մասին:
Ֆերդինանդը նշել է, որ նույնիսկ աշխարհի լավագույն ֆուտբոլիստները կարող են «Յունայթեդ»-ում բարելավել խաղային որակները:
«Երբ քո ծառայություններով հետաքրքրվում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, ուղղակի տալիս ես քո համաձայնությունը: Եթե նույնիսկ համաշխարհային ճանաչման խաղացող ես, այստեղ կարող ես աճ գրանցել:
Չեմ կարծում, որ կլինեն ֆուտբոլիստներ, որոնք պատրաստ կլինեն մերժել «Յունայթեդ»-ի առաջարկը: Միայն խելագարը կարող է հրաժարվել տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»,- Ֆերդինանդի խոսքերը մեջբերում է The Sun-ը:







































