Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Ֆաբիու Կոենտրաոն ցանկանում է վերադառնալ պորտուգալական «Բենֆիկա»: Խաղացողը «արծիվներ»-ի կազմում հանդես է եկել 2 մրցաշրջանների ընթացքում: Մադրիդում պորտուգալացուն ոչ մի կերպ չի հաջողվել թիմի հիմնական կազմում փոխարինել Մարսելոյին, այդ իսկ պատճառով նա Պրիմիերայում 2011 թվականից ի վեր անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ:
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են նաև «Մոնակո»-ն և «Չելսի»-ն, որոնք պատրաստ են 18 մլն եվրո վճարել ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց:
Նշենք, որ Ֆաբիուի ներկայիս համաձայնագիրը նախատեսված է մինչև 2017 թվականը:







































