Յուրաքանչյուր կառավարություն պետք է ձգտի անել հնարավորը, որպեսզի իր կողմից բացահայտված չարաշահումներն ու առկա ռիսկերը հնարավոր նվազագույնին հասցվեն: Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը՝ միաժամանակ հավելելով, որ դա ամենևին էլ հեշտ չէ, և աշխարհում չկա մի պետություն, որ անթերի կերպով կարողանա անել դա:
Ա. Գևորգյանի խոսքով՝ որոշ ոլորտներում, այնուամենայնիվ, ռիսկերը նվազագույնի են հասցվել: «2012 թվականին համատեղ կարգով իրականացված ստուգումների արդյունքում որոշ գործեր ուղարկվել են իրավապահ մարմիններ և ներկայումս գտնվում են վարույթում: Անցած տարի 3 գործեր կառավարության նախաձեռնությամբ ներկայացվել են Գլխավոր դատախազությանը»,- հստակեցրեց Արմեն Գևորգյանը:









































