Լոս Անջելեսում բացվել է դերասան և մարտարվեստի վարպետ Բրյուս Լիի բրոնզե հուշարձանը, հաղորդում է The Los Angeles Times-ը:
2.1 մ բարձրությամբ արձանը կարելի է տեսնել Չայնաթաունում: Բացման արարողությանը ներկա է գտնվել մի քանի հարյուր մարդ:
Բրյուս Լիի դուստրը՝ Bruce Lee Foundation-ի նախագահ Շենոնը, հայտարարել է, որ դա ԱՄՆ-ի տարածքում իր հորը նվիրված առաջին հուշարձանն է:
Ներկայում արձանի տեղադրման աշխատանքներն ավարտված չեն, նախատեսվում է հավաքել ևս 150 հազար դոլար՝ հուշարձանի բետոնե հիմքի համար: Այնուամենայնիվ, դերասանի դուստրը համոզված է, որ շնորհանդեսի ժամանակը ճիշտ է ընտրված: Այս տարի նշվում է Բրյուս Լիի մահվան 40-րդ տարեդարձը և Չայնաթաունի 75 ամյակը:









































