Կանադան ողջունում է սիրիական ընդդիմությանը զենքի մատակարարումներ սկսելու ԱՄՆ նախագահի ընդունած որոշումը: Այս մասին կիրակի CTV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է Կանադայի արտգործնախարար Ջոն Բերդը:
«ԱՄՆ-ը ցանկանում է, որպեսզի Սիրիայում ընդդիմությունը հավասար ուժերով դիմակայի կառավարությանը, ինչը կնպաստի Ժնևում կողմերին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ»,- նշել է նա: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Դեռևս մեկ ամիս առաջ Օտտավան դեմ էր ընդդիմադիրներին զինելուն՝ դա փաստարկելով այն հանգամանքով, որ նրանց շարքերում արմատական ծայրահեղականների թիվն աճում է: Բերդը նախկինում ասել էր, որ Սիրիայում հակամարտության դադարեցման միակ ուղին քաղաքական կարգավորումն է:










































