Bonhams աճուրդի տունը վաճառքի կդնի The Rolling Stones ռոք խմբի վոկալիստ Միկ Ջագերի մազափունջը: Մազափնջի մեկնարկային գինն է 2.3-3.1 հազար դոլար: Լոտը մոտ 5 տասնամյակ պահպանվել է երաժշտի նախկին ընկերուհու՝ Քրիսի Շրիմփթոնի ընտանիքում: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Շրիմփթոնն աշխատել է Լոնդոնի թագավորական «Քովենթ-Գարդեն» օպերային թատրոնում: Նա Միկի հետ սկսել է հանդիպել 60-ականներին, երբ երաժիշտը դեռևս ուսանող էր Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում, սակայն արդեն փառք էր վայելում: Նրանց սիրավեպը տևել է երեք տարի:
Աճուրդի կդրվեն նաև The Rolling Stones-ի և The Beatles-ի ինքնագրերը. հավաքածուն գնահատվում է 3.1-3.9 հազար դոլար:
Աճուրդից ստացված գումարները կուղղվեն բարեգործությանը:
Աճուրը կկայանա հուլիսի 3-ին՝ Լոնդոնում:









































