Friday, 26 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Սատանան` մանրուքներից դուրս

Հայաստանի նոր Սահմանադրությամբ նախատեսված է նախագահական ուղերձ՝ ԱԺ-ին և ժողովրդին: 2008 թվականին Սերժ Սարգսյանը ուղերձ հղեց, որը սակայն վերջին ուղերձն էր ԱԺ-ին ու ժողովրդին, համենայնդեպս առայժմ` վերջին: Այլևս ոչ մի անգամ նա ԱԺ ամբիոն չբարձրացավ և ժողովրդին չդիմեց:

Սա առաջին հայացքից անկարևոր թվացող խնդիր է, առավել ևս այն դեպքում, երբ պարզ է նաև, որ առանց դիմելու էլ, առանց ուղերձի էլ ամեն ինչ պարզ է. Սերժ Սարգսյանը Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական աղետի պայմաններում ուղերձով դիմի, որ ի՞նչ անի: Բայց այստեղ կա երկու գործոն, որին պետք է ուշադրություն դարձնել:

Ուղերձը դա մշակույթ է՝ իշխանության և հասարակության հարաբերության մշակույթ: Այստեղ հարկ է մշակույթն ու արարողակարգը չշփոթել: Արարողակարգն այն է, երբ հիշում ես օրը, ժամը և շարժվում ըստ այդմ: Մշակույթն այն է, երբ այլևս չես հիշում, այլ գործում ինքնաբերաբար, անում որևէ բան այնպես, ինչպես կշնչես: Հայաստանում 2008 թվականի ուղերձը արարողակարգ էր, սակայն Սահմանադրության մեջ այն ամրագրված է մշակույթ դառնալու համար: Իսկ մշակույթը շատ կարևոր է, քանի որ Հայաստանում իշխանություն-հասարակություն հաղորդակցությունն անկասկած ունի հավելյալ խողովակների անհրաժեշտություն, հնարավորինս բաց և դրանով իսկ իշխանության համար առավելագույն պատասխանատվություն ենթադրող խողովակների առկայություն:

Ուղերձը պետք է կատարեր հենց այդ դերը, այսինքն` հաստատվելով որպես արարողակարգ, պետք է արարողակարգից կամաց-կամաց անցներ մշակույթի, հարստացներ իշխանության հանդեպ հասարակական վերահսկողության, հասարակական աչքի գործիքները, քանի որ ինչքան իշխանությունը հարկադրված է լինում հրապարակավ ներկայանալ հասարակության առաջ որևէ տեքստով, այդքան ավելի է մեծանում իշխանության հասարակական վերահսկելիությունը: Եթե անգամ տեքստին չի հաջորդում գործ, ապա բառերն ու նախադասություններն ինքնին դառնում են հասարակական մթնոլորտի, կարծիքի ձևավորման հիմք, և երբ իշխանությունը դրանք չի վերածում գործի, ապա դրանով արդեն իսկ կորցնում է՝ ոչ տվյալ ժամանակի, այլ ապագայի մեջ:

Հաջորդը, որ առկա է ուղերձի գաղափարի հիմքում, դա ինչ-որ չափով ածանցյալ է առաջինից՝ մշակույթից: Ավելի շուտ` արդեն երևի թե առնչվում է մշակույթի բովանդակությանը: Բանն այն է, որ որևէ երկրում խնդիրների լուծման, առավել ևս համակարգային, հասարակարգային, տրանսֆորմացիան հիմնարար խնդիրների լուծման գործում շատ կարևոր է իրավիճակի շուրջ բաց և անկեղծ զրույցը իշխանության ու հասարակության միջև: Ուղերձի մշակույթը ենթադրում է հենց դա, երբ ձևավորվում է ընդհանուրի զգացում, այսինքն` հասարակությունը իրեն զգում է պետության մի մաս, պետական խնդիրների հաղորդակից, պատասխանատվություն է զգում պետության հանդեպ: Հանրային այդ զգացողությունները իշխանությանը օգնում են համեմատաբար դյուրին հաղթահարել հիմնարար խնդիրները, արդյունավետ լուծումներ գտնել, քան հնարավոր էր հանրային անջրպետի և դիմադրության պայմաններում: Սակայն Հայաստանում դա արդիական գաղափար չէ: Խոսքն իշխանական շրջանակների մասին է: Եվ պարզ է, թե ինչու արդիական չէ: Արդիական չէ, որովհետև իշխանության եկած խավը հարստացել է հասարակության հաշվին, պետության հաշվին, ընդ որում` պետության զգացումից զուրկ լինելով: Հետևաբար` որևէ կերպ այդ խավը շահագրգռված չէ հասարակության հետ անկեղծ զրույցի: Անկեղծ զրույցն այդ դեպքում վերածվելու է անկեղծ խոստովանության, իսկ իշխանությունը դրան պատրաստ չէ, քանի որ դեռ տեսնում է յուրացնելու շատ բաներ:

Ահա այդ իմաստով, նախագահական ուղերձի մշակույթը հանդիսանալու էր իշխանության մոտ պետության զգացումի ինդիկատոր, երբ իշխանությանն այդ զգացումը մղում է նաև համապատասխան հանրային գիտակցություն ձևավորելուն, որի համար կարևոր նախադրյալ է հենց պետական խնդիրների մասին պարբերական անկեղծ զրույցը հանրության հետ: Բայց քանի որ իշխանությունն ինքը չունի պետության զգացում և պատկերացումներ, այլ առաջնորդվում է բիզնեսի տրամաբանությամբ, նույն կերպ է վերաբերվում նաև հասարակությանը՝ դիտելով ոչ թե մասնակից, այլ սպառող: Այդ իսկ պատճառով մատուցվում են հիմնականում պաթետիկ, ընդհանրական և հռչակագրային բնորոշումներով, բովանդակային իմաստով գրեթե ոչինչ չասող և անկախ առիթից՝ միևնույն մեսիջը պարունակող, իրականում ընդամենը մայիսմեկյան խորհրդային պաստառ հիշեցնող տեքստեր` փորձելով ձևավորել համապատասխան պահանջարկ:

Այնպես որ, ուղերձների շարունակության բացակայությունը փաստացի շատ ավելի հետաքրքրական և խորհրդանշական իրողություն է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Դա չի նշանակում, որ եթե ուղերձները շարունակվեին, ապա Հայաստանը հինգ տարում կվերածվեր դրախտի: Դրախտի մասին չէ խոսքը, այլ հատկանշական, մանրուք թվացող, բայց շատ կարևոր իրողությունների, որովհետև եթե բրիտանացիներն ասում են, որ սատանան մանրուքների մեջ է, Հայաստանի պարագայում ստացվում է, որ սատանան մանրուքներից դուրս է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում