ԱՄՆ-ի Յուտա նահանգի Օգդեն քաղաքում տեղի բնակիչը ներխուժել է կաթոլիկ եկեղեցի և կրակել եկեղեցում գտնվող մարդկանցից մեկի վրա: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, վիրավոր տղամարդը ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության տվյալներով` արդեն հայտնի է հրաձիգի անունը՝ Չալզ Ռիչարդ Ջենինգս: Հանցագործությունը կատարելուց հետո նա գողացել է եկեղեցու մուտքի մոտ կանգնած ավտոմեքենան և հեռացել անհայտ ուղղությամբ:
Ներկայում ոստիկանությունը որոնում է նրան: Իրավապահ մարմինները ենթադրում են, որ, ամենայն հավանականությամբ, հանցագործությունը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա:






































