Durex ընկերությունը կազմել է աշխարհի ամենասեքսուալ քաղաքների վարկանիշը: Վարկանիշային աղյուսակում հաղթող է ճանաչվել Սանկտ Պետերբուրգը:
Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա Պրավդա»-ն, վարկանիշային աղյուսակը կազմվել է 23 երկրների 29 հազար մարդկանց հարցման արդյունքների հիման վրա:
Սանկտ Պետերբուրգն առաջին հորիզոնականում է հայտնվել մեծ թվով բարերի, բնակիչների սեքսուալ ազատության, քաղաքում էրոտիկայի թանգարանի առկայության շնորհիվ:
Վարկանիշային աղյուսակում երկրորդ հորիզոնականում է Հավանան, որին հետևում են Հռոմը, Սևիլիան, Տանժերը, Ստամբուլը և Փարիզը: Ցուցակը եզրափակում են Նյու Յորքը, Լոնդոնը և Բեռլինը:










































