Բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյը դարձել է Լոնդոնի մրցաշարի չեմպիոն: Մարզիկը 5:7, 7:5, 6:3 հաշվով եզրափակիչում առավելության է հասել խորվաթ թենիսիստ Մարին Չիլիչի նկատմամբ:
Մարեյը կատարել է 3 էյս և օգտագործել է հնարավոր 12 բրեյք-փոյնթերից 3-ը:
Նշենք, որ սա 27-րդ տիտղոսն է Մարեյի մարզական կարիերայի ընթացքում, և 3-րդը` ընթացիկ մրցաշրջանում: Լոնդոնի մրցաշարում բրիտանացին հաղթանակ է տանում երրորդ անգամ:








































