ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի բնակիչ Ռիկարդո Սերեսոն հստակ գիտի, որ քաղցրը առողջարար է, հատկապես բարեկեցության համար: Թխվածքաբլիթի տուփում հայտնաբերած վիճակախաղի տոմսը նրան վերածեց իսկական հարուստ մարդու:
«Չեմ կարող հավատալ, որ թխվածքաբլիթի տուփի տոմսը, որը, բարեբախտաբար, չէի գցել, այլ պահել էի երեք ամիս, դարձրեց ինձ միլիոնատեր: Պատկերացնո՞ւմ եք` իմ պահարանում այս ամբողջ ընթացքում եղել է 4 միլիոն 850 հազար դոլար»,- ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ասել է երջանիկ տղամարդը:
Շահած գումարով Սերեսոն մտադիր է ամբողջությամբ մարել հիփոթեքային վարկերը, գումարի մի մասով բանկում հաշվեհամար կբացի, իսկ մի մասն էլ կտա դստերը և որդուն: Նա ցանկանում է նաև որոշակի գումար նվիրաբերել եկեղեցուն և բարեգործական կազմակերպություններին:







































