Հունիսի 16-ից Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի կենտրոնում արգելված է ցանկացած ցույցերի և երթերի անցկացումը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն` վկայակոչելով Անկարայի նահանգապետարանի հայտարարությունը:
Հայտարարության մեջ նշվում է, որ արգելքի խախտումը կկանխեն անվտանգության ուժերը, իսկ իրավախախտները կենթարկվեն պատասխանատվության:
Միևնույն ժամանակ Ստամբուլում ցույցի են պատրաստվում երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցները: Ցույցը տեղի կունենա այսօր՝ հաղորդում է Reuters գործակալությունը: Նախօրեին վարչապետի մասնակցությամբ Անկարայում տեղի է ունեցել ցույց:









































