Իտալական «Ինտեր»-ի նախագահ Մասիմո Մորատին հանդիպել է ակումբի երկրպագուների հետ: Ըստ նախագահի` թիմը պատրաստվում է ակտիվ տրանսֆերային քաղաքականություն վարել` չեմպիոնական հավակնություններին համապատասխանող կազմ ունենալու համար:
«Մացարին երկար ժամանակ կազմել է այն ֆուտբոլիստների ցուցակը, որոնց ցանկանում է տեսնել իր թիմի կազմում: Այժմ սկսվում է ակտիվ աշխատանքի շրջանը:
Չեմպիոնության համար պայքարելու համար «Ինտեր»-ին համապատասխան համալրում է անհրաժեշտ: Հասկանում եմ երկրպագուների հիասթափությունը, այդ իսկ պատճաով ընթացիկ ամռանը պետք է դրվի ապագա հաղթանակների հիմնաքարը»,- Մորատիին մեջբերում է Football Italia-ն:






































