Wednesday, 08 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

«Ռոբերտ Քոչարյանը հանցագործություն է կատարել, և ամեն ինչ գալիս է այդտեղից»

Նախկին ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանի կարծիքով՝ իրանական գազից չօգտվելու թիվ մեկ պատճառն այն է, որ Հայաստանի իշխանությունների վերևներում նստած են ռուսական գործակալներ, որոնք Ռուսաստանի շահերից բացի, ուրիշ ոչինչ չեն պաշտպանում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Աբգարյանը կարծիք հայտնեց, որ այդ մարդիկ չեն ղեկավարում Հայաստանի պետական ազգային շահերը՝ ունեն բոլոր հնարավորություններն այլընտրանքային, ավելի էժան գազ ներմուծելու համար, սակայն չեն անում:

Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև օրեր առաջ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի արած հայտարարություններին և ասաց․ «Էներգետիկայի նախարարը նույնիսկ չի հասկանում, թե ինչ է խոսում: Նա չի հիշում գազի գնի պայմանագրի ստորագրման ժամանակը։ Չեմ հասկանում՝ նման կարևոր իրադարձություն չիմանալով՝ նա էլ ինչպե՞ս է նախարար»:

Աբգարյանը վստահ է, որ այս ամենը առք ու վաճառք է, առևտուր և գործողություններին այլ ընթացք տալու դեպքում կարելի է լավ արդյունքի հասնել. «Իրանը Թուրքիային գազը վաճառում է 335 դոլար/1000 խմ գնով. դա առևտուր է։ Կարող է Հայաստանին էլ 335-ով ծախել, կարող է նույնիսկ 100 ով ծախել, այստեղ հազար ու մի հարց կա, որը հուշում է, որ կարելի է առևտուրը այլ հիմքերի վրա իրականացնել, այսինքն Հայաստանի համար ավելի էժան գազ վերցնելու հնարավորություն կարող է առաջանալ»։

Մեր դիտարկմանը, թե ժամանակին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իրանական գազի խողովակները հանձնել էր Ռուսաստանին, Երջանիկ Աբգարյանը պատասխանեց. «Ռոբերտ Քոչարյանը հանցագործություն է կատարել, երբ խոողովակի տրամագիծը 700 միլիմետրանոց դարձրեց՝ ավելի մեծ պետք է լիներ, որը նաև պետք է կարողանար ապահովել Հայաստանի ապագայի զարգացումները, ինչպես նաև հնարավորության դեպքում գազը Վրաստանով արտահանվեր դեպի Եվրոպա՝ այսինքն որպես տրանզիտ նաև կծառայեր։ Եվ հիմա առաջացող այս խնդիրն իրականում Քոչարյանից է գալիս: Հիմա եթե ասենք՝ սա է դրությունը… այնուամենայնիվ մեր Սահմանադրությունը մեզ հուշում է, որ մենք ինքնիշխան երկիր ենք, մեր իշխանությունը տարածվում է ամբողջ Հայաստանի տարածքի վրա. սա Սահմանադրության 2-րդ հոդվածով ամրագրված է, և մենք հիմնվելով այդ հիմքի վրա՝ պարտավոր ենք պարտադրել «Գազպրոմին», որպեսզի գազն այլևս մատակարարի Իրանից, որն ավելի էժան կլինի, մեկ երրորդի չափով ավելի էժան կլինի: Այնպես որ, այստեղ այլ հարց չկա, Հայաստանը պետք է ցույց տա, որ ինքն իշխանություն ունի, որն իր ժողովրդի շահերով է ղեկավարվում և ոչ թե՝ գազպրոմների, Ռուսաստանի և այլոց»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում