Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի կենտրոնում` Քըզըլայ հրապարակում, այսօր ոստիկանությունը ջրցաններ է կիրառել ցուցարարներին ցրելու համար, որոնք մասնակցել են բողոքի ակցիայի մասնակիցներից մեկի հուղարկավորությանը: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, հրապարակում ընդհանուր առմամբ հավաքվել էր շուրջ 1000 մարդ:
Ցուցարարները նախատեսել էին երթով շարժվել թափորի հետևից: Սակայն տեղի իշխանությունները հայտարարել են, որ ակցիան արտոնված չէ և անօրինական է: Ոստիկանությունը փակել է դիահերձարան տանող ճանապարհը:
Ցուցարարներին համոզելու մի քանի անհաջող փորձերից հետո անվտանգության ուժերը կիրառել են հատուկ միջոցներ: Բազմությանը ցրել են ջրցան մեքենաներով, հաղորդվում է նաև արցունքաբեր գազ կիրառելու մասին:
Ցուցարարների մեծ մասին դուրս են հանել հրապարակից, սակայն որոշակի լարվածությունը պահպանվում է:









































