Tuesday, 14 05 2024
18:50
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր խմբերը դուրս բերելու խնդրանքով». Բորտնիկով
Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով
«Հավատում ենք, որ Հայաստանը կաջակցի նախագծին». Թուրքիայի տրանսպորտի նախարար
18:08
ԱՄՆ սենատոր Մենենդեսի կոռուպցիոն գործը կշարունակվի
Հայ-ադրբեջանական նոր «գծի» անփոփոխ «ժամադրավայրը»՝ Ժնեւ
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց

Գույների խաղը

Հայաստանի հասարակական-քաղաքական միջավայրում կարծես թե ընդունված է, որ եթե միջազգային հանրությունը` գերտերությունները կամ միջազգային կազմակերպությունները, որեւէ ճնշում են բանեցնում Հայաստանի վրա, ապա դրա նպատակը կամ թիրախը Ղարաբաղի հարցում զիջում կորզելն է:
Այլ հարց է, իհարկե, թե ի՞նչն ենք համարում միջազգային հանրության ճնշում, իսկ ինչը` ոչ:
Դա այլ խոսակցության նյութ է: Սակայն կարծես թե տարածված է, որ եթե կա ճնշում, ապա դրա թիրախը Ղարաբաղի խնդիրն է, այդ հարցում Հայաստանի իշխանությունից զիջում կորզելը: Հատկապես այդ լույսի ներքո են ներկայացվում վերջին զարգացումները` կապված հայաստանյան հետքով միջազգային մասշտաբի հանցագործությունների բացահայտման կամ բացահայտվածների հրապարակայնացման հետ: Անշուշտ, նկատի ունենալով, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը գտնվում է դինամիկ հանդիպումների փուլում, որ դեկտեմբերի սկզբին 11 տարվա ընդմիջումից հետո սպասվում է ԵԱՀԿ Վեհաժողով` շատ հիմնավոր են թվում կարծիքները, որ Հայաստանի վրա համակողմանի ճնշումը, իսկ այդպիսին համարվում են նաեւ հանցագործ խմբերի բացահայտումները, կապված է Ղարաբաղի հարցի եւ մասնավորապես Աստանայում տեղի ունենալիք ԵԱՀԿ Վեհաժողովի հետ, որտեղ, ըստ տարածված կարծիքի, հակամարտ կողմերին ցանկանում են ինչ-որ բանի շուրջ համաձայնության հասցնել: Այդ մոտեցումը միանգամայն հիմնավոր է եւ օբյեկտիվ: Սակայն, մյուս կողմից, արդյո՞ք Հայաստանի իշխանության վրա միջազգային ճնշումը, ինչը թերեւս ակնհայտորեն առկա է եւ ուժգնանալու միտում ունի, կարող է պայմանավորված լինել միայն Ղարաբաղի հարցով, եւ չի կարող լինել այդօրինակ ճնշման այլ թիրախ, այլ նպատակակետ: Դա մի հարց է, որին Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակները կարծես թե այդքան էլ ուշադրություն չեն դարձրել ու դարձնում: Իհարկե, Ղարաբաղի հանգամանքը կա: Բայց արդյո՞ք այն միակն է կամ գլխավորը: Այդ հարցի պատասխանը, թերեւս, այնքան էլ անկարեւոր չէ, քանի որ հնարավոր տարբերակների բազմազանությունը, իհարկե, հիմնավոր տարբերակների, կօգնի Հայաստանի հանրությանը շատ ավելի լավ պատկերացնել իրավիճակն ու անել դրանից բխող համարժեք հետեւություններ, որոնք այնքան օգտակար կարող են լինել առաջիկա ընտրական շրջանին հանրային պատրաստվածության տեսանկյունից:
Այդ առումով բավական էական հանգամանք է այն, որ Հայաստանը կամաց-կամաց թեւակոխում է ընտրական ցիկլ, նախընտրական մթնոլորտ: Գաղտնիք չէ, որ Հայաստանի ցանկացած համապետական ընտրության հարցում դրսեւորվում է, ընդ որում, բավական ակտիվ եւ գուցե բավական վճռորոշ իմաստով, միջազգային կառույցների եւ գերտերությունների շահագրգռությունը: Երեւի շատ մարդկանց զարմացրած չեմ լինի ենթադրելով, որ Հայաստանի ցանկացած համապետական ընտրության ելք իր վրա կրում է գերտերությունների եւ միջազգային կառույցների ազդեցությունը, ինչի չափն էլ, օրինակ, թերեւս կանխորոշում է ընտրությանը այդ երկրների եւ կառույցների տված գնահատականի աստիճանը, արձագանքի բովանդակությունը: Հետեւաբար առաջիկա խորհրդարանի եւ նախագահի ընտրական ցիկլին ընդառաջ գերտերություններն ու միջազգային կառույցները, որոնք, իհարկե, առավելապես արտահայտում են այս կամ այն գերտերության կամ լավագույն դեպքում մի քանի գերտերությունների հավաքական, համաձայնեցված շահը, կարող են փորձել Հայաստանում ձեւավորել ազդեցության բազա: Այդ ազդեցության բազայի վրա էլ նրանք հետագայում կարող են կառուցել իրենց նախընտրական «մարտավարությունը»` ձգտելով, որպեսզի խորհրդարանի եւ նախագահի ընտրության ցիկլի արդյունքը առավելագույնս համապատասխանի հենց իրենց շահին, ոչ թե ասենք` հակառակորդ, մրցակից գերտերության կամ տերության:
Այդպիսով, միանգամայն հնարավոր է, որ Հայաստանի իշխանության վրա ուժգնացող միջազգային տարատեսակ եւ տարաբնույթ ճնշումների թիրախը, հասցեատերը լինի ոչ միայն Ղարաբաղի հարցը կամ գուցե ավելին` ոչ այնքան Ղարաբաղի հարցը, որքան Հայաստանի ներքաղաքական դասավորության հարցում ազդեցություն ձեռք բերելու հեռանկարը: Ի վերջո, Ղարաբաղի հարցն, անշուշտ, ունի շատ կարեւոր տարածաշրջանային նշանակություն, նույնիսկ աշխարհաքաղաքական շատ կարեւոր նշանակություն: Սակայն հենց այդ փաստն էլ վկայում է, որ այն շարունակելու է լուրջ կռվան լինել աշխարհաքաղաքական մրցակցության մեջ գտնվող գերտերությունների համար, ինչպիսին են, օրինակ, Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը: Հնարավոր է պատկերացնել, որ այդ երկրները կարող են համաձայնության գալ մարտավարական հարցերի շուրջ, սակայն գրեթե աներկբա է, որ նրանց ռազմավարական անհամաձայնություններն են ի վերջո լինելու գերակա թե՛ միմյանց հանդեպ հարաբերության մեջ, թե՛ աշխարհաքաղաքական հարցերում: Իսկ Ղարաբաղի հարցը ռազմավարական հարց է, որի լուծումը տեղի է ունենալու ոչ թե ինչ-որ մի քաղաքի ինչ-որ մի դահլիճում, այլ թերեւս ժամանակի մեջ` բազմաբնույթ տնտեսա-քաղաքական, մշակութա-քաղաքակրթական գործոնների հանրագումարի արդյունքում: Այսինքն` լուծում են պարտադրելու ոչ թե գերտերությունները, այլ ժամանակն է իր լուծումները գերտերություններին պարտադրելու: Իսկ դա նշանակում է, որ նրանց համար ներկայումս առավել կարեւոր են դառնում այն միջավայրերը, որոնցով կամ որոնցում անցնելու է այդ ժամանակը: Դրանցից մեկն էլ հենց Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտն է, որը կանգնում է նոր «քարտեզագրման» հեռանկարի, այսինքն` խորհրդարանի, իսկ հետո նաեւ նախագահի նոր ընտրության առաջ: Աշխարհի, այսպես ասած, հզորների հաշվարկը շատ պարզ է. որքան նրանք` ամեն մեկն, իհարկե, իր շահի հաշվարկով, ներգրավված լինեն եւ ազդեցություն ունենան այն միջավայրերում, որոնցով անցնելու է ռազմավարական կարեւորագույն խնդրի լուծում բերող ժամանակը, այդքան կշահեն այդ ժամանակի ընթացքից: Իսկ այդ հարցում ակնհայտ է, որ որոշիչ նշանակություն կարող է ունենալ այն, թե տվյալ միջավայրի հասարակական-քաղաքական քարտեզում որքա՞ն է այս կամ այն գերտերության նախընտրած գույնը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում