Գոյություն ունեն այնպիսի կանայք, որոնց հասակը «սառեցվել է»: Այլ կերպ ասած՝ յուրաքանչյուր տարի նրանք բոլորում են նույն տարիքը: Վառ օրինակ է հանդիսանում Հոլի Բերին, ով հայտնի է իր երիտասարդ գեղեցկությամբ: Վայնոնա Ռայդերի գեղեցկության գաղտնիքը ճիշտ սնվելու մեջ է:
Քեյթ Ուինսլեթը հայտնի է պլաստիկ վիրաբուժության հանդեպ իր բացասական վերաբերմունքով: Նրա գեղեցկության գաղտնիքը մաշկն արևից պաշտպանելն է, ինչպես նաև ճիշտ սննդակարգը: Նիկոլ Քիդմանն օրգանական սննդակարգին է հետևում և օրական 30 րոպե զբաղվում է լողով: Շերոն Սթոունն առողջ կենսակերպ է վարում:
Սալմա Հայեքը պնդում է, որ իր գեղեցկության գաղտնիքն առավոտյան չլվացվելու մեջ է։ Մերիլ Սթրիփը ծիծաղելի է համարում արհեստական ճանապարհով ծերությունը «դադարեցնելու» փորձը:










































