Իրանի նախագահական ընտրություններին մասնակցությունը կազմել է 80%՝ հաղորդում է Press TV-ն:
Իրանի միջուկային ծրագրի հարցերով նախկին բանագնաց, Ազգային անվտանգության գերագույն խորհրդի նախկին քարտուղար, բարեփոխիչ Հասան Ռուհանին նախագահական ընտրությունների արդյունքներով՝ ներկայում առաջատարն է: 10% քվեաթերթիկների հաշվարկի արդյունքներով՝ նա հավաքել է ձայների 49.87%-ը:
Մյուս թեկնածուներ Մուհամադ Բաղեր Ղալիբաֆը ստացել է ձայների 17%-ը, Սաիդ Ջալիլին` 13%, Մեհսեն Ռեզաին` 13%, Ալի Աքբար Վելայաթին` 6% և Սաիդ Մուհամադ Ղարազին` 1%:
Եթե թեկնածուներից ոչ մեկը չհավաքի ձայների ավելի քան 50%-ը, ապա հունիսի 21-ին կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որոնց կմասնակցեն առաջին փուլով ամենաշատ ձայներ հավաքած երկու թեկնածուները:











































