Գորիսում Սուրեն Խաչատրյանի տան մոտ կատարված միջադեպից հետո «Հանրապետություն» կուսակցությունը կատարվածը դատապարտող մի հայտաարություն էր տարածել: Հայտարարության մեջ մեկ տողով ասվում է, որ Սուրեն Խաչատրյանին այդ պաշտոնում նշանակել է Ռոբերտ Քոչարյանը: Սա տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք էր տվել սոցցանցերում և մամուլում: Արամ Սարգսյանին քննադատում են, որ այդ հայտարարությամբ նվեր է մատուցում ՍերԺ Սարգսյանին և որպես Սուրեն Խաչատրյանի հովանավոր և նրա համար միակ մեղավոր ճանաչում է Ռոբերտ Քոչարյանին:
Երեկ այս առնչությամբ «Առավոտ»-ի հետ զրույցում կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը պարզաբանել է, որ այդ հայտարարությունը համապարփակ հայարարություն էր, և այդտեղ առիթ չկար նման հետեւթյուններ անելու. «Կա մարդային մի խումբ, քաղաքական ուժերի որոշակի խմբավորում, որի համար, եթե իր մոտեցումները չես պաշտպանում, ուրեմն դու իշխանության կողմից ես:
Այդ խումբն Էլ հենց այդպիսի կարծիքներ Է տարածում: Մենք ֆիքսել ենք այլ փաստը, որ Վազգեն Սարգսյանի պաշտոնավարության և Արամ Սարգսյանի պաշտոնավարության ժամանակ Սուրեն Խաչատրյանը որևէ նշանակովի պաշտոն չի զբաղեցրել: Նշանակովի պաշտոն իրեն տվել Է Ռոբերտ Քոչարյանը»:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ըստ Արամ Սարգսյանի՝ «Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի թիմում սովորական մարդ չէր: Ռոբերտ Քոչարյանի հրամանից հետո Սերժ Սարգսյանն էր նախագահ և կարող էր Սուրեն Խաչատրյանին փոխել: Այնպես որ, ես կարծում եմ՝ այստեղ խնդիր տեսնել, թե Սերժ Սարգսյանի անունը չենք նշել, ուղղակի դիտավորություն է»:
Շարունակությունը կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում