«Ֆաբրիկա» խմբի մեներգչուհի Սաշա Սավելևան սոցիալական ցանցերի ակտիվ օգտատեր է: Երգչուհին հաճախ է կիսվում իր անձնական լուսանկարներով՝ ցուցադրում է նորաձև հագուստները, ինչպես նաև տեղադրում է ամուսնու՝ հայտնի դերասան Կիրիլ Սաֆոնովի նկարները: Այս անգամ երգչուհին որոշել է ցուցադրել իր ընկերոջ՝ դերասան ու շոումեն Միխայիլ Գալուստյանի լուսանկարը:
Սաշան ցույց է տվել, թե ինչպիսին են եղել ինքն ու Գալուստյանը 12 տարի առաջ: Շատ երկրպագուներ հիացել են իրենց սիրելի դերասանի երիտասարդ տարիների լուսանկարով, իսկ ոմանք էլ կարծում են, որ տարիքի հետ նա ավելի է գեղեցկացել:









































