«Դեմոկրատական շարժում» կուսակցության առաջնորդ, Վրաստանի նախագահի թեկնածու Նինո Բուրջանաձեն ողջունում է ռուս-վրացական հարաբերություններում նկատվող առաջընթացը:
Նա մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը և նշել, որ այդ հայտարարությունն ինչպես մեծամասնությունը, այնպես էլ փոքրամասնությունը ոչ կոմպետենտ են գնահատել:
Բուրջանաձեն նաև անդրադարձել է Վրաստանում երկու օտարերկրյա քաղաքացիների ձերբակալման հարցին, որոնց կասկածում են ահաբեկչության նախապատրաստման մեջ, և հայտարարել է, որ մինչ հետաքննության ավարտը որևէ մեկնաբանություն անել չի կարող։









































