Tuesday, 30 04 2024
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից. վիճակը ծայրահեղ ծանր է
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը
Ադրբեջանը խախտել է Ալմաթիի հռչակագիրը
17:50
Չինաստանում բեռնատար ԱԹՍ-ն առաջին անգամ գրեթե կես տոննա բեռ է տեղափոխել երկու նահանգների միջև
17:44
Շվեյցարական ոսկու ձուլակտորների ձեռքբերման առաջարկ Հայէկոնոմբանկից
17:40
Լոնդոնում թրով զինված տղամարդու հարձակումից 5 մարդ է վիրավորվել
Օրենքի հարցում ճաշակը գործոն չէ. ԱԺ-ում խուլիգանական բանդաներ են շրջում
Կարևոր փաստաթղթերը, քարտեզները կամ ոչնչացվել են, կամ թաքցնում են
17:30
Բանգլադեշում շոգի պատճառով առնվազն 10 մարդ է մահացել
Կիրանցի բնակիչները չեն հեռանա, չեն ուզում կորցնել իրենց օրինական տարածքը
17:27
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
17:20
Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա․ ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար
«Պատրաստ ենք ապաշրջափակել տրանսպորտային ենթակառուցվածքները, հիմնականում Ադրբեջանի, բայց նաև Թուրքիայի հետ». նախարար
113․287 տուգանք արդեն իսկ վճարվել է 30 և 50 տոկոսով պակաս․ ՆԳՆ խոսնակը՝ բոնուսային նոր համակարգի մասին
17:13
Չարլզ 3-րդը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
17:10
Բայդենը Եգիպտոսի նախագահի և Կատարի էմիրի հետ քննարկել է Գազայում հրադադարի հարցը
Սոլովյովի հաղորդման մասին կարող ենք մոռանալ, շուտով դրա փոխարեն այլ ռուսական ծրագիր կլինի
Քոչարյանների ընտանիքը թող ԱԺ-ն չխառնի «Պապլավոկի» հետ. արարքը դատապարտելի է
Այս 4 գյուղերը վերջին լեգիտիմ փաստարկներն են Ադրբեջանի համար ՀՀ-ի վրա հարձակվելու
Դոլարի արժեզրկում կա․ դա պայմանավորված է ներհոսքի ավելացմամբ․ ԿԲ նախագահ
Չենք հանձնում, մենք տալիս ենք այն, ինչը մերը չէ. ՔՊ պատգամավոր
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ ստանալու է միջազգայնորեն ճանաչված սահման և պահպանելու է իր ինքնիշխանությունը
Ֆրանսիայի դեսպանը վերադարձել է Ադրբեջան
Գոնե թոշակը թողեք, որ մարդը յոլա գնա, բռնագանձում մի’ արեք. պատգամավորը՝ փոխնախարարին
Շեշտել են տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերում ՀՀ մասնակցության անհրաժեշտությունը
Ալիեւ դեմարշը. ի՞նչ սպասել ԱՄՆ Կոնգրեսից
16:22
«Ուկրաինային ՆԱՏՕ կընդունեն միայն հաղթանակից հետո». Զելենսկի
Ուղիղ. Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հաղթողը ռումինացի Անդրեյ Իոնիցան է (լուսանկարներ)

Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը:

Թավջութակահարների մրցույթը մեկնարկել էր մեծ կոմպոզիտորի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին ու անցկացվել 3 փուլով:

Ժյուրին, որի անդամներն էին Անյա Լեխները (Գերմանիա), Օլե Ակահոշին (ԱՄՆ/Ճապոնիա), Թիմորա Ռոսլերը (Նիդեռլանդներ/Իսրայել), Քրիստիան Ֆլորեան (Ռումինիան), Ալեքսեյ Սելեզնյովը (Ռուսաստան), Էրկի Լահեսման (Ֆինլանդիա) ու Արամ Թալալյանը (Հայաստան, ժյուրիի նախագահ) ընտրել էին 4 շնորհալի երիտասարդ թավջութակահարների՝ Իոնիցա Անդրեյին (Ռումինիա), Պեռլովա Ալեքսանդրային (Ռուսաստան), Մորոզովա Աննային և Խաչատրյան Գայանեին (Հայաստան):

Եվ այսպես, ժյուրին այս տարի Արամ Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթի հաղթող ճանաչեց Անդրեյ Իոնիցային (15 հազար դոլար մրցանակ), 2-րդ մրցանակակիր ճանաչվեց Աննա Մորոզովան (10 հազար դոլար), իսկ 3-րդ տեղը կիսեցին Ալեքսանդրա Պեռլովան ու Գայանե Խաչատրյանը (5 հազար դոլար):

Փառատոնի պատվավոր հյուր Քեյթ Մարիա Կոռնելիա Մուխը՝ Midem Classical and Jazz Worlwide փառատոնի տնօրենը (Գերմանիա), հատուկ մրցանակ հանձնեց Անդրեյ Իոնիցային՝ նրան հրավիրելով մասնակցել 2014 թ. փառատոնին: Նա դաշնակահար Արմեն Բաբախանյանին ու Գայանե Խաչատրյանին ևս հրավիրեց մասնակցելու փառատոնին:

Մրցանակ էր սահմանել նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, որի ռեկտոր Շահեն Շահինյանն այն հանձնեց Արթուր Ավանեսովին ու Արմեն Բաբախանյանին: Փառատոնի պատվավոր հյուր, Մոսկվայի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Պավել Կոգանն, իր խոսքում կարևորելով փառատոնի անցկացումը տաղանդավոր երիտասարդների ճանապարհ հարթելու գործում, հայտարարեց, որ հաղթողը՝ Անդրեյ Իոնիցան հնարավորություն ունի հանդես գալ Մոսկվայի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ:

ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամն էլ իր հերթին մրցանակ շնորհեց Հակոբ Աթյանին ու Միքայել Նավասարդյանին՝ նրանց 2014 թ. հրավիրելով մասնակցել շրջագայութան:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին արժանացավ Լևոն Առաքելյանը:

Արամ Խաչատրյանի անվան տուն-թանգարանը ևս իր կողմից մրցանակ հանձնեց Արամ Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթի հաղթողին:

Հիշեցնենք, որ այս տարի Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը նոր կարգավիճակ ուներ՝ փառատոնը մայիսին ընտրվել էր Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային անդամ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում