Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Ֆերնանդո Տորեսը մեկնաբանել է կատալոնական «Բարսելոնա»-ի` իր ծառայություններով հետաքրքրված լինելու փաստը:
«Իհարկե, հաճելի է, որ իմ ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնա»-ն: Այն առաջատար ակումբ է` հարուստ ավանդույթներով: Ներկայումս կենտրոնացած եմ «Չելսի»-ի կազմում իմ ելույթների ուղղությամբ: Սակայն բարդ է ասել, թե ինչ կկատարվի ապագայում»,- ասել է Տորեսը:
Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն` «Բարսելոնա»-ն պատրաստվում է ձեռք բերել Տորեսի տրանսֆերը:











































