Հունիսի 17-ին նշանակված է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի ժամանակ կքննարկվի Սիրիայում տիրող իրավիճակը՝ հաղորդում է RIA Novosti-ն:
Մինչ ԱՄՆ-ում վստահ են, որ Սիրիայում քիմիական զենք է կիրառվել, ռուսական կողմը պնդում է հետաքննության անհրաժեշտության մասին՝ ՄԱԿ-ի հովանու ներքո:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը Սիրիայի կառավարությանը մեղադրել է քիմիական զենք կիրառելու մեջ, որի հետևանքով զոհվել է 150 մարդ:









































