Sunday, 12 05 2024
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է
11:00
Պենտագոնը և SpaceX-ը սահմանափակել են «Starlink» տերմինալների օգտագործումը ռուսների կողմից
10:45
Բելգիան 9 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների համար
Խաղաղության նշույլը անհանգստացնո՞ւմ է նրանց. ժամավաճառություն է, որ միայն խանգարելու է
10:24
Ուկրաինան զենքի գաղտնի գործարաններ ունի՝ մի քանիսը գետնի տակ
Ալմա-Աթայի հանդիպումից հետո սաբոտաժի վտանգ կա
10:09
Հարավային Կորեան կարող է հատուկ նշանակության կազմավորումներ տեղակայել Հյուսիսային Կորեայի հետ սահմանին
Գազպրոմի հարկերը նվազել են 15 տոկոսով․ ինչն է պատճառը
09:45
ԵՄ-ն մտադիր է մինչև հուլիս համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը. EUobserver
09:30
ՄԱԿ-ում հայտարարել են 2000 թ․ ի վեր հայրենիք միգրանտների դրամական փոխանցումների 650 %-ով աճի մասին
09:15
Ճապոնիան և ԱՄՆ-ն 3 մլրդ դոլար կծախսեն հիպերձայնային զենքի դեմ հրթիռների մշակման համար
Ֆրանսիայի «չնկատված» արձագանքը
Ադրբեջանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել
Թբիլիսիում մեծամասշտաբ բողոքի ակցիա է ընթանում
Լեփ-լեցուն դահլիճներ ու աննկարագրելի զգացողություններ. «Ժիզել»-ը գերեց բոլորի սրտերը
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին
Մեկնարկեց «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19 համարի ներքո. ՈւՂԻՂ
Խոշոր ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան վիրավորներ
ՀՀ ՊՆ-ն կոչ է անում զերծ մնալ ԶՈւ հեղինակությանը վնասելու գործելաոճից
ՄԻՊ-ը հորդորում է զերծ մնալ ոչ ամբողջական տեղեկություններ հրապարակելուց
Ո՞վ է ԼՂՀ պետական-քաղաքական կյանքի ստագնացիայի եւ հաջորդած դեգրադացիայի ռեժիսորը

Ռուսական ինքնաթիռները ծանր զինատեսակներ են տեղափոխում Գյումրիի ավիաբազա՝ հայկական բանակի համար. Կոլերով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը:

Քաղաքագետը համոզված է, որ անիմաստ է վերսկսել բանակցությունները Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ՝ առանց ապրիլյան պատերազմից համապատասխան հետևություններ անելու: «Հայաստանը պետք է պնդի, որպեսզի կատարվեն իր պահանջները, իր նախապայմանները: Վերսկսել բանակցությունները առանց նախապայմանների՝ նշանակում է ձևացնել, թե ոչինչ չի եղել, որ պատերազմ չի եղել, և մարդիկ չեն զոհվել, որևէ մեկի գլուխը չեն կտրել: Կարծում եմ՝ առայժմ չի եկել Սարգսյանի և Ալիևի հանդիպման ժամանակը, քանի որ չեն կատարվել նախապայմանները»:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է դանդաղում 200 միլիոն դոլար արժողությամբ ռուսական զենքի մատակարարումը Հայաստանին, Կոլերովն ասաց, թե Ռուսաստանը չի մերժել Հայաստանին զենքի մատակարարման հարցում. «Ռուսաստանը վերջին երեք տարիներին ծանր զինատեսակներ է մատակարարում Հայաստանին: Ընթանում է հայկական բանակի լայնածավալ վերազինում»:

– Պարոն Կոլերով, Ձեր կարծիքով՝ կկայանա՞ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Վիեննայում մայիսի 16-ին նախատեսված հանդիպումը: Ի՞նչ արդյունքներ կարելի է սպասել այդ հանդիպումից: 

– Ինձ բացարձակապես դուր չեկավ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ուորլիքի հայտարարությունը, թե անհրաժեշտ է վերսկսել բանակցությունները առանց նախապայմանների: Այս դիրքորոշումն ուղղակիորեն հակասում է Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե՝ բանակցությունները վերսկսելու համար պետք է կատարվի երեք քայլ (շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրում, հասցեական հայտարարություններ, թե ով է խախտում հրադադարի ռեժիմը, և երաշխիքներ, որ Ադրբեջանը չի հրահրի նոր պատերազմ- Ա. Ս.): Սա շատ վատ բան է: Կարծում եմ՝ Հայաստանը պետք է պնդի իր պահանջների կատարումը, որովհետև ոչ թե Հայաստանն է փլուզել բանակցային գործընթացը, այլ Ադրբեջանը, և վերսկսել բանակցությունները առանց նախապայմանների՝ նշանակում է ձևացնել, թե ոչինչ չի եղել, որ պատերազմ չի եղել, և մարդիկ չեն զոհվել, որևէ մեկի գլուխը չեն կտրել: Իսկ եթե մենք գիտենք, որ գլուխ կտրել են, պետք չի հիմար ձևանալ, թե ոչինչ չի եղել: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ առայժմ չի եկել Սարգսյանի և Ալիևի հանդիպման ժամանակը, քանի որ չեն կատարվել նախապայմանները:

– Այնուամենայնիվ, հանդիպումը կարո՞ղ է որևէ դրական արդյունք տալ:

– Այդ հանդիպումը չի կարող որևէ դրական իմաստ ունենալ, քանի որ եզրակացություն չի արվել ապրիլյան պատերազմից: Իսկ այդ եզրակացությունները պիտի արվեին անվտանգության ոլորտում՝ կապված շփման գծում իրադրության և այլ հարցերի հետ: Եթե հետևություններ չեն արվել այս ամենից, պատերազմը կարող է վերսկսվել ամեն ամիս:

 – Ռուսաստանը կշարունակի՞ զենքի մատակարարումը Ադրբեջանին:

– Ռուսաստանը քաղաքականապես հայտարարել է սպառազինության մատակարարումը շարունակելու մասին, բայց փաստացի դա առայժմ ապացուցված չէ: Հիմքեր կան ենթադրելու, որ այսօր ծանր զինատեսակների մատակարարումը չի դադարեցվել, բայց չի էլ շարունակվում նախկին ծավալներով: Սակայն կառավարության պաշտոնյաները հաստատեցին, որ մատակարարումը շարունակվելու է: Նրանք քաղաքական կամք չունեն՝ դադարեցնելու կամ խզելու պայմանագիրը Ադրբեջանի հետ: Հավանաբար, սա կապված է ոչ միայն ինչ-որ առանձնահատուկ հարաբերությունների, այլև այն հանգամանքի հետ, որ ըստ այդ պայմանագրի՝ զենքի մատակարարման դադարեցումը նյութական վնաս կհասցնի զենք արտադրող ձեռնարկություններին: Այսինքն՝ կա նյութական շահագրգռվածություն: Ադրբեջանը չարաշահել է Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը և ստացած զենքը կիրառել է Ղարաբաղյան հակամարտության գոտում: Դա ինքնին չարաշահում է և բավարար հիմք՝ այդ համաձայնագիրը վերանայելու համար: Բայց դրա համար անհրաժեշտ է քաղաքական կամք, և ես առայժմ չեմ տեսնում այդ կամքը Ռուսաստանի կառավարության կողմից:

– Բայց այդ տրամաբանությամբ Ռուսաստանը պիտի արագացներ զենքի մատակարարումը հայկական կողմին՝ տարածաշրջանում ռազմական բալանսը վերականգնելու համար: Ինչո՞ւ է ձգձգվում ռուսական զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումը Հայաստանին՝ համաձայն Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված վարկային համաձայնագրի:

– Ռուսաստանը վերջին երեք տարիներին ծանր զինատեսակներ է մատակարարում Հայաստանին, դա փաստ է: Վերջին երեք տարիներին ընթանում է հայկական բանակի լայնածավալ վերազինում, և ես կարծում եմ, որ ռազմական բալանսը շատ վաղուց արդեն վերականգնվել է: Այստեղ կարելի է վիճել կոնկրետ զինատեսակների շուրջ, բայց այդ կոնկրետ զինատեսակները մատակարարվում են հայկական կողմի հայտերի համաձայն:

– Այո, խոսքը կոնկրետ զինատեսակների և համակարգերի մասին է, մասնավորապես՝ «Սմերչ» համազարկային հրթիռային համակարգի, ТОС-1А  հրանետների, որոնք շատ կարևոր նշանակություն ունեն ռազմական գործողությունների ժամանակ:

– Այո, այո, անկասկած դրանք հսկայական նշանակություն ունեն ռազմական գործողությունների թատերաբեմում:

– Եթե Սերժ Սարգսյանը չկարողանա լուծել սպառազինման հարցը, և այդ զենքն այդպես էլ Հայաստան չհասնի, դա կունենա՞ ներքաղաքական հետևանքներ Սարգսյանի իշխանության համար:

– Իսկ ո՞վ է ասել, որ նա չի կարողանում լուծել այդ հարցը: Գիտեք, խնդիրն այն է, որ կարելի է քաղաքական գնահատականներ տալ, քաղաքական մեղադրանքներ հնչեցնել, բայց սա ռազմական հարց է, որը պիտի գնահատեն ռազմական փորձագետները: Միայն մասնագետները կարող են դատողություններ անել սպառազինության մատակարարման մասին: Ես չեմ հանդիպել որևէ ռազմական մասնագետի կոմպետենտ եզրակացության այն մասին, թե ինչ զինատեսակներ է Հայաստանը խնդրել Ռուսաստանից և ինչ չի ստացել:

– Բայց Հայաստանի վարչապետը, պաշտպանության նախարարը հրապարակավ հայտարարել են, որ անում են ամեն ինչ, որպեսզի ռուսական զենքը հնարավորինս շուտ հասնի Հայաստան: Նշանակում է՝ ինչ-որ խնդիրներ կան:

Մատակարարումն արագացնելը և չմատակարարելը տարբեր բաներ են: Ռուսաստանը չի մերժել Հայաստանին զենքի մատակարարման հարցում: Արագությունը կապված է բանակցությունների հետ: Ես այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում: Առավել ևս, Ռուսաստանը զենք է վաճառում Հայաստանին ոչ միայն արտոնյալ գներով, այլև վարկով է տալիս: Սա ևս պիտի հասկանանք, որ այս զենքի մատակարարումը շատ մեծ բան չի նստում Հայաստանի վրա:

– Եթե, իհարկե, այդ զենքն ընդհանրապես հասնի Հայաստան:

– Ուզում եմ նորից ընդգծել, որ վերջին երեք տարիներին ռազմական ինքնաթիռները պարբերաբար ծանր զինատեսակներ են տեղափոխում Գյումրիի ավիաբազա՝ հայկական բանակի համար: Դուք չգիտեի՞ք դրա մասին:

– Ոչ, ճիշտն ասած՝ չգիտեի:

– Դա փաստ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում