Հրապարակվել է Ֆրանսիայի առաջնության 2013/14 թվականների մրցաշրջանի ժամանակացույցը: Առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 10-ին:
Երկրի չեմպիոնը` «Պարի Սեն-Ժերմեն»-ն իր առաջին հանդիպումը կանցկացնի «Մոնպելյե»-ի դեմ: Առաջիկա մրցաշրջանում առաջին հանդիպումն արտագնա կլինի նաև «Մոնակո»-ի համար:
Ֆրանսիայի առաջնություն. 1-ին տուր.
Օգոստոսի 10-ին`
«Այաչո» – «Սենտ Էտյեն»
«Բորդո» – «Մոնակո»
«Էվիան» – «Սոշո»
«Գենգամ» – «Մարսել»
«Լիլ» – «Լորիան»
«Լիոն» – «Նիցա»
«Մոնպելյե» – ՊՍԺ
«Նանտ» – «Բաստիա»
«Ռեն» – «Ռեյմս»
«Վալանսյեն» – «Թուլուզ»:







































