Հունիսի 13-ին Հալեպի հայաբնակ շրջանները հրթիռակոծության են ենթարկվել, ինչի արդյունքում մեկ հայ վիրավորվել է: Այս մասին գրում է yerakouyn.com կայքը:
Կեսօրվա ժամերին մոտ 10 հրթիռ է արձակվել Հալեպի հայաշատ Սուլեյմանիե և Նոր Գյուղ թաղամասերի վրա՝ վնասելով մի շարք շենքեր:
Կայքը տեղեկացնում է, որ օրեր առաջ զոհվել է սիրիական բանակի զինծառայող 1991 թ ծնված Հայկ Ֆուատ Հակոբը: Նրա մարմինը հողին է հանձնվել հունիսի 10-ին Լաթաքիայում:










































