Եվրախորհրդարանը Ստրասբուրգում ընդունված բանաձևով իր անհանգստությունն է հայտնել առ այն, որ Ռուսաստանում կատարվող հանցագործությունների պատշաճ հետաքննություն չի անցկացվում: Փաստաթղթում որպես օրինակ նշվում են Պոլիտկովսկու, Խոդորկովսկու և Մագնիտսկու գործերը:
Եվրախորհրդարանը Եվրամիության և Եվրահանձնաժողովի առջև կրկին հարց է բարձրացրել՝ սահմանափակող միջոցառումներ սահմանել Ռուսաստանի այն պաշտոնյաների դեմ, ովքեր առնչություն ունեն Սերգեյ Մագնիտսկու մահվան հետ: Պետք է արգելվեն նրանց այցելությունները ԵՄ երկրներ և սառեցվեն նրանց ակտիվները Եվրոպայի տարածքում:
Բանաձևում նշվում է նաև «Ալեքսեյ Նավալնովի գործի մասին»՝ մատնացույց անելով հետաքննության մեջ առկա քաղաքական մոտիվացիան: Փաստաթուղթը ՌԴ-ին կոչ է անում միջազգային նորմերին համապատասխան դատական գործընթաց ապահովել:










































