Հերթական «գլուխգործոցը»՝ Կարլ Լագերֆելդից. այս անգամ Chanel-ի կրեատիվ տնօրենը «կհոգա» տգեղ մարդկանց համար: Դիզայները հայտնի է իր ոճով և մուգ ակնոցների նկատմամբ սիրով: Զարմանալի չէ, որ Լագերֆելդը մեծ ուշադրություն է դարձնում արևային ակնոցների դիզայնին: Նա համարում է, որ նոր հավաքածուի մոդելները ընդունակ են գրավիչ դարձնել նույնիսկ ամենաանհրապույր մարդկանց:
Կարլ Լագերֆելդը թողարկել է առաջիկա գովազդային ակցիայի մի կտորը: Գովազդի գլխավոր հերոսները դարձել են մոդելներ Սասկիա Դե Բրաուն և իսպանուհի Յոն Քորթաժարենը։ Կարլ Լագերֆելդի տեսանյութը պատմում է մուգ ակնոցների օգտակարության մասին:
«Այն համաչափ կդարձնի նույնիսկ ամենատգեղ դեմքը: Միևնույն ժամանակ այդ ակնոցը գրավիչ դեմքն ավելի գեղեցիկ է դարձնում»,- հաղորդել է դիզայները:
Բացի այդ, դիզայներն ընդունել է, որ յուրաքանչյուր ակնոցի հետ մարդկանց նվիրում է իր հոգու մի մասնիկը:










































