Բուրջ Համուդի նոր քաղաքապետ է ընտրվել Մարտիկ Պողոսյանը: Այս մասին տեղեկությունը հաղորդել «Ազդակ» օրաթերթը:
Աղբյուրը նաև նշում է, որ ՀՅԴ առաջադրած՝ Բուրջ Համուդի քաղաքապետական խորհրդի ցանկը՝ Մարտիկ Պողոսյանի գլխավորությամբ, մրցակից չունենալով, հաղթանակ է ապահովել:
Նշենք, որ Մեթնի (Լեռնալիբանան) քաղաքապետական ընտրությունները պետք է տեղի ունենան առաջիկա կիրակի: