Բնակարանը, որում նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը բնակվել է իր մոր հետ, շուրջ 640 հազար դոլարով հանվել է վաճառքի: Այս մասին հաղորդում է RBK-ն:
Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի Սկոյեն թաղամասում տեղակայված 4 սենյականոց բնակարանում Բրեյվիկը բնակվել է 2006թ., երբ պատրաստվում էր ահաբեկչություններին:
2011թ. հուլիսի 22-ին Անդերս Բրեյվիկը մեղադրվել է ահաբեկչության և 77 մարդու միտումնավոր սպանության մեջ: Նա դատապարտվել է 21 տարվա ազատազրկման:









































