«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ վարկային կազմակերպությունները թեև խոստացել են, բայց չեն աջակցում կարկտահարությունից տուժած գյուղացիներին: Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Արմավիրում տեղի ունեցած ուժեղ կարկտահարությունից հետո կառավարությունը որոշեց աջակցել տուժած գյուղացիներին և մասամբ փոխհատուցել նրանց կրած վնասը: Նաև որոշվեց 4 տոկոսով սուբսիդավորել տուժած գյուղացիների՝ գյուղատնտեսական նպատակներով վերցրած վարկերի տոկոսադրույքները: Բացի այդ, տարադրամով վերցրած վարկերը պետք է փոխեին ՀՀ դրամի:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ վարկային կազմակերպությունները թեև խոստացել են, բաց այժմ չեն կատարում իրենց խոստումը: Նրանք նախ տարադրամով վարկերը չեն փոխում ՀՀ դրամի՝ մտածելով, թե դրամը միգուցե կարժեզրկվի, և իրենք կզրկվեն իրենց գերշահույթից: Բացի այդ, կազմակերպությունների ներկայացուցիչները արդեն սկսել են շրջել գյուղերում և իրենց վարկառուներին ասել, որ վերցրած վարկերը պետք է վճարեն նախապես կնքած պայմանագրի համաձայն:
Այս հարցով զբաղվում է ՀՀ Կենտրոնական բանկը, բայց չի կարողանում կամ բավարար կամք չի դրսևորում՝ վարկային կազմակերպություններին ստիպելու կատարել իրենց տված խոստումը:









































