Marca-ն տեղեկացնում է, որ Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը կընդգրկվի ակումբի մարզչական շտաբում:
Ավելի վաղ թիմի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում էր Զիդանին տեսնել կա՛մ մարզական տնօրեն պաշտոնում, կա՛մ որպես գլխավոր մարզչի օգնական: Պերեսը հուսով է, որ թիմը համաձայնության կգա Կարլո Անչելոտիի հետ, իսկ իտալացին հաջողության կհասնի ֆրանսիացու հետ համատեղ աշխատանքի արդյունքում:
Հիշեցնենք, որ այսօր տեղեկատվություն տարածվեց, որ «Արքայական ակումբ»-ը համաձայնության է եկել ՊՍԺ-ի հետ, և Անչելոտին գլխավորելու է «Ռեալ»-ը:









































