The National ամերիկյան ռոք խումբը չեղյալ է հայտարարել Ստամբուլում նախատեսված համերգը, որը հունիսի 23-ին պետք է կայանար Istanbul Calling փառատոնի շրջանակներում:
Ինչպես հաղորդում է Lenta-ն, խմբի նման որոշման պատճառը Թուրքիայի ոստիկանության կողմից վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ հանդես եկող ցուցարարների հանդեպ կիրառվող «բռնության սրացումն է»:
Խումբը Facebook սոցիալական կայքի իր էջում աջակցություն է հայտնել Թուրքիայի խաղաղ ցուցարարներին և հույս հայտնել, որ հատուկ ստորաբաժանումների կողմից անկարգությունները շուտով կավարտվեն:
Նշենք,ո ր 2013 թ. խումբը թողարկել է իր վեցերորդ՝ Trouble Will Find Me ալբոմը, որը բարձր գնահատական է ստացել քննադատների կողմից:












































