ԱՄՆ սպիտակամորթ բնակչության մահացությունը 2012 թ. առաջին անգամ գերազանցել է ծնելիությունը, գրում է The Washington Post-ը:
Համաձայն հրապարակված տեղեկությունների՝ հաշվետու ժամանակահատվածում սպիտակամորթ ամերիկացիների մահացության թիվը 12,4 հազարով ավելի է ծնվածների թվից:
Ընդհանուր առմամբ՝ Նահանգներում ապրում է 198 մլն ոչ լատինամերիկյան ծագում ունեցող սպիտակամորթ քաղաքացի, հիշեցնում է թերթը:
Չնայած այն բանին, որ մահացության ու ծնելիության տարբերությունը մեծ չէ, ժողովրդագիրները պնդում են, որ ԱՄՆ տարածքում նախկինում նման դեպք չի գրանցվել: Նրանց խոսքերով՝ անգամ «Մեծ դեպրեսիայի» ժամանակ նման բան չի եղել:









































