Սամոա կղզի-պետությունում որոշում է կայացվել 2011 թ. դեկտեմբերի 11-ին ժամացույցի սլաքները մեկ օր առաջ տալ: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Այս պահին Սամոան ամենավերջին երկրներից է, որտեղ նոր սկսվում է նոր օրը: Ժամերը 24 ժամով առաջ տալը թույլ կտա Սամոային լինել առաջիններից, որտեղ կսկսվի նոր օրը:
Երկրի վարչապետ Տուլայեպա Սամոա Սայլելե Մալյելեգայոյը բացատրել է, որ այս քայլը հետապնդում է մի հիմնական նպատակ՝ Նոր Զելանդիայի և Ավստրալիայի (որոնք մեկ օրով առաջ են Սամոայից) հետ գործարար շփումների հեշտացում։ Բացի դրանից, այդ երկրներում ապրում են բազմաթիվ սամոացիներ, որոնք մեկ օրով բաժանված են Սամոա կղզում ապրող իրենց բարեկամներից:
Կառավարության ղեկավարը բացատրել է, որ մեկ օրվա տարբերության պատճառով պետությունն ամեն շաբաթ երկու օր կորցնում է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելիս, քանի որ Սամոայի ուրբաթը Ավստրալիայում և Նոր Զելանդիայում համընկնում են շաբաթ օրվա հետ, իսկ երբ հարևան երկրներում երկուշաբթի է, Սամոայում դեռ կիրակի է:
Գործակալությունը հիշեցնում է, որ 19-րդ դարում Սամոայի հիմնական գործընկերները ԱՄՆ-ն և Եվրոպան էին, որոնց հետ նման ժամային գոտիներում գտնվելը ձեռնտու էր սամոացիներին: