Քաղաքական ուսումնասիրությունների «Վերելք» հիմնադրամի նախագահ, փորձագետ Արծրուն Պեպանյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Պատկերացրեք դուք գնացել եք հիվանդանոց՝ բուժվելու, ու առավոտից մինչ երեկո ով հանդիպում է ձեզ՝ հավաքարարները, սանիտարները, բուժքույրերը, բժիշկները, այցելուները, ադմինիստրացիան հանդիպելով ձեզ՝ կրկնեն.
– Վայ, այս ինչ վատն է ձեր տեսքը, այս որքան գունատ եք դուք, այս ինչ վատ անալիզներ ունեք, չէ, դուք երկար չեք ապրի:
Ո՞նց կզգաք դուք դրանից: Իհարկե, վատ, չէ՞: Կկորցնեք ապաքինվելու հույսը, չէ՞:
Բա այդ դեպքում ինչու՞ եք առավոտից իրիկուն տանջում ժողովրդին ձեր «վայ, այս ինչ վատ է վիճակդ» պահվածքով:
Հնա՛րն ասեք վիճակը փոխելու…
Եթե չեք կարող, ուրեմն վնաս մի տվեք»:










































