Իտալիայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուս»-ի նախկին գլխավոր մարզիչ Մարչելո Լիպին հերքել է «Միլան»-ի հետ բանակցություններ վարելու մասին շրջանառվող լուրերը:
«Մշտապես տեղեկություններ եմ լսում, իբր բանակցում եմ «Միլան»-ի հետ: Բայց դա իրականությանը չի համապատասխանում»,- BBC Sport-ը մեջբերում է Լիպիի խոսքերը:
Հիշեցնենք, որ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի ավարտից մեկ տուր առաջ «Միլան»-ը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը: Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչում «ռոսսոներիներ»-ը կմրցեն «Յուվենտուս»-ի հետ:








































