ԱՄՆ իշխանությունները միջազգային ցանցահենային խմբավորմանը մեղադրել են ամերիկյան ֆինանսական և կառավարական հաստատությունների հաշիվներից 15 մլն դոլար գողանալու մեջ՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
Նյու Ջերսի նահանգի ոստիկանությունը հայտնում է, որ տվյալ գործով անցնում է 8 մարդ՝ 33-ամյա Օլեքսի Շարապկան, 38-ամյա Լեոնիդ Յանովիցկին (Կիևում բնակվող Ուկրաինայի քաղաքացիներ) և 6 ամերիկացիներ: Հանցագործության կազմակերպիչը համարվում են ուկրաինացիները:
Նրանք մեղադրվում են էլեկտրոնային ավազակության նպատակով էլեկտրոնային համակարգեր ապօրինի ներթափանցելու, անձնական տվյալներ գողանալու և փողեր լվանալու մեջ:
Հետաքննության տվյալներով՝ 2012թ.-ի մարտից մինչև 2013թ.-ի հունիս ցանցահենները կարողացել են ներթափանցել ավելի քան տասնյակ համաշխարհային ֆինանսական ընկերությունների էլեկտրոնային համակարգեր: Դրանց զոհերն են դարձել նաև Պենտագոնը և ԱՄՆ-ի դաշնային հարկային ծառայությունը:
Նրանք պատճառել են 15 մլրդ դոլարի վնաս: Մեղադրյալներին սպառնում է 20 տարվա ազատազրկում և խոշոր տուգանք:









































