Իրաքյան Քրդստանում մարտերի ընթացքում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման ջոկատները քուրդ զինյալների («փեշմերգա») դեմ կիրառել են գազային վիճակում գտնվող քլորով լի արկեր։ Մի քանի զինյալներ տուժել են։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Քրդստանի Հայրենակցական միության կայքին։
«ԴԱԻՇ խմբավորումը հարձակվել է «փեշմերգայի» վրա Էլ-Կուվեյր շրջանում Աբու-Շիթ գյուղի մոտ (Մոսուլից 50 կմ հարավ-արևելք)։ Գրոհայիններն արձակել են քիմիկատներով լի 12 հրթիռ»,- հայտնում է փեշմերգայի ներկայացուցչի կայքը՝ հայտնելով 6 վիրավորի մասին։
Միաժամանակ իսլամիստները Քիրկուկ նահանգի Բաշիր գյուղի շրջանում կիրառել են ականանետային արկեր՝ նույնպես լի քլորով։ Կրկին կան վիրավորներ։
Ավելի վաղ մամուլում ևս հայտնվել էին տեղեկություններ, որ ԴԱԻՇ-ը քլորով և այլ քիմիական զենքով արկերի արտադրություն է սկսել Մոսուլի համալսարանի լաբորատորիայի բազայի վրա։










































