Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է «Վալենսիա»-ի նկատմամբ Լա Լիգայի 37-րդ տուրում տարած հաղթանակը (3:2):
«Հիմա «Ռեալ»-ը երկրորդ տեղում է։ Մնացել է ընդամենը 1 տուր․ կարող է պատահել ցանկացած բան։
Ֆուտբոլում հնարավոր չէ կանխագուշակումներ անել։ Պետք է պայքարել մինչև վերջ։ Առաջին հերթին պետք է մեր խաղում հաղթենք «Դեպորտիվո»-ին, որից հետո միայն սպասենք «Բարսելոնա»-ի արդյունքին»,- Զիդանի խոսքերը մեջբերում է AS-ը։
Հիշեցնենք, որ 38-րդ տուրում «Բարսելոնա»-ն արտագնա խաղում ուժերն է չափելու «Գրանադա»-ի հետ։









































