ՊՍԺ-ն գլխավորող Լորան Բլանը երկրորդ անգամ ճանաչվել է Ֆրանսիայի տարվա լավագույն մարզիչ։
Ընթացիկ մրցաշրջանում փարիզյան ակումբը մեծ առավելությամբ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն ու Ֆրանսիայի Լիգայի գավաթակիր և սուպերգավաթակիր։
Բացի այդ, ՊՍԺ-ն կարող է նվաճել նաև Ֆրանսիայի գավաթը, որի եզրափակիչը կայանալու է մայիսի 21-ին։ ՊՍԺ-ի հակառակորդը Մարսելի «Օլիմպիկ»-ն է։
Չեմպիոնների լիգայում թիմը հասավ քառորդ եզրափակիչ, որտեղ զիջեց «Մանչեսթեչ Սիթի»-ին։ Հավելենք, որ Բլանը լավագույնը ճանաչվեց 3-րդ անգամ։ Նման հաջողության նա հասել էր նաև 2008թ․՝ «Բորդո»-ում։









































