Minval.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին:
«Մենք կողմ ենք հակամարտության խաղաղ, արդարացի կարգավորմանը՝ հենված միջազգային իրավունքի նորմերի ու այն բոլոր անձանց շահերի վրա, որոնք բնակվում են այդ տարածաշրջանում»,- ասել է նա:
Դեսպանի խոսքով՝ այդ հարցի շուրջ Ռուսաստանի դիրքորոշումը հնչեցվել է բազմիցս. «Այն հնչեցրել են թե՛ արտգործնախարարը, թե՛ նախագահի մամլո քարտուղարը»:











































